top of page

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ  ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ

Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

Ժամանակավոր անձնակազմի աութսորսինգը Renta Outstaffing-ում ՝ բոլոր կադրային հարցերի և ծախսերի արդյունավետ լուծում է, այդ թվում՝ հարկային, զգալի կրճատում է

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԵԿԱՆ Է

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

Ժամանակավոր անձնակազմի աութսորսինգը Renta Outstaffing-ում

​Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակավոր անձնակազմի աութսորսինգը Renta Outstaffing-ում: Դա շատ պարզ է. դուք փոխանցում եք սեփական ընկերության պարտականությունների և լիազորությունների մի մասը կողմնակի ընկերությանը կամ մասնագետին: Այլ կերպ ասած, դուք վարձակալում եք այլ մասնագետի ծառայությունները առանց նրան հաստիքի մեջ հաշվառելու, կամ ֆիրմայի՝ առանց միաձուլման գործառույթի: Նրանք աշխատում են առանց ձեր մասնակցության, իսկ դուք էլ ստանում եք միայն պատրաստի արդյունքը: Աութսորսինգի կարելի է հանձնել մեկ կամ մի քանի բաժինների,ստորաբաժումների աշխատանքը:

Գործնականում ցանկացած մասնագետի կարելի է վերցնել վարձակալման. Հարկ է ընդամենը զանգահարել Renta Outstaffing:

Աշխատանքային անձնակազմի աութսորսինգը. Մեր հնարավորությունները

Ներկա պահին Renta Outstaffing «Աշխատանքային անձնակազմի աութսորսինգ» ծառայությունը, իսկ ավելի ճիշտ՝ ծառայությունների մի ողջ համալիր, իրենից ներկայացնում է 17 մասնագիտությունների 2000 պոտենցիալ աշխատակիցներից բաղկացած բազա: Այս բազան մշտապես թարմացվում և ընդլայնվում է: 

Աութսորսինգի ծառայության շրջանակներում Renta Outstaffing-ն իրականացնում է հետևյալ պարտավորությունները.

  1. Ընտրում ենք տարբեր պրոֆիլների մասնագետների ինչպես անհատապես (1 մարդ), այնպես էլ զանգվածային (ավելի քան 50 մարդ)

  2. Ընտրում ենք կատարողների միանգամյա կամ սեզոնային աշխատանքի համար

  3. Ձևակերպում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատված թեկնածուների հետ

  4. Իրականացնում ենք աշխատակիցների որակավորման ստուգում,  թեկնածուների թեստավորում և ատեստավորում

  5.  Իրականացնում ենք կադրային աուդիտ՝ համալիր կերպով գնահատում ենք պոտենցիալ աշխատակիցներին պատվիրատու ընկերության նպատակների և խնդիրների տեսանկյունից

  6. Լիարժեքորոն զբաղվում ենք մեր հաճախորդների կադրային գործառնություններով, աշխատում ենք որպես նրանց կադրերի բաժին

  7. Կրճատում ենք հարկային բեռնվածությունը (որտեղ որ դա հնարավոր է)

  8. Կոորդինացնում և վերահսկում ենք աշխատակազմի աշխատանքը՝ պատվիրատու ընկերության հետ համագործակցության բոլոր փուլերում 

  9. Տրամադրում ենք լիակատար հաշվետվություն կատարողների աշխատանքի վերաբերյալ

  10. Ցուցաբերում ենք կոնսալթինգային ծառայություններ ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ կապված հարցերով: 

Այս կետերի մեծ մասը այն խնդիրներն են, որոնք տվյալ պահին դուք ստիպված եք լուծել ինքնուրույն: Renta Outstaffing-ն ամբողջովին դրանք կվերցնի իր վրա: Եթե ձեր մոտ ծագել են լրացուցիչ հարցեր, մենք միշտ պատրաստ ենք պատասխանել դրանց անվճար խորհրդատվության շրջանակներում:  

Անձնակազմի (աշխատակիցների) աութսորսինգի ծառայությունները. Ձեր օգուտները

​Անձնակազմի (աշխատակիցների) աութսորսինգի ծառայությունները մեծ հնարավորություն են հասնել այն «ոսկե միջինին», երբ կատարվող աշխատանքների ծավալը միշտ հավասար է աշխատակիցների քանակությանը: Ընդհանուր առմամբ, աութսորսինգը բիզնեսի վրա ամենադրական ազդեցությունն է թողնում: Պատահական չէ, որ այն լայն տարածում է գտել Արևմուտքում: Ահա մի քանի այն առավելությունները, որ այն տալիս է.  

  1. Լրացուցիչ և/կամ ոչ պրոֆիլային աշխատակազմ պահելու ծախսերի զգալի կրճատում

  2. Արձակուրդների, բյուլետենների, պարապուրդի, նյութական օգնության վճարման համար էական խնայում

  3. Լիովին համալրված հաստիքացուցակ ստանալու և կատարողների ընտրության վրա ռեսուրսներ չծախսելու հնարավորություն

  4. Նվազագույն պատասխանատվություն: Դուք ստիպված չեք լինի պատասխանատվություն կրել աշխատակցի առողջության և կյանքի համար: Ձեզ պետք չի լինի նրան ապահովագրել: Այդ ամենը՝ Renta Outstaffing-ի ռիսկերն ու խնդիրներն են

  5. Առաջնահերթ խնդիրների կենտրոնանալու հնարավորություն: Կադրային հարցերը շատ ժամանակ ու ռեսուրս են խլում: Արդյունքում, հիմնական աշխատանքը պարապուրդի է մատնվում: Դրա բնորոշ, սակայն արմատապես սխալ լուծումը հաստիքացուցակի ընդլայնումն է: Արդյունավետ, բացառապես ճիշտ լուծումը՝ աշխատակազմի աութսորսինգ է

  6. Բացառապես որակյալ աշխատակազմի վարձակալում: Ընդ որում, վարձակալում, առանց հաստիքային միավորներ բացելու

  7. Բիզնեսի ավելի դինամիկ զարգացում այն լրացուցիչ ժամանակի և ռեսուրսների ավելանալու հաշվին, որոնք մինչ այդ ծախվում էին կադրային հարցերի վրա

  8. Աշխատողների կողմից դատական հայցերի և այլ բողոքների բացակայություն: Շատ հաճախ այդ բողոքները ծագում են գործատուից անկախ պատճառներով (օրինակ, տնտեսական ճգնաժամ կամ շուկայում ծանր վիճակ), սակայն պատասխանատվությունն ամեն դեպքում ստիպված են լինում կրել ընկերությունները

  9. Զգալի կադրային ռեսուրսի առկայություն: Աշխատակազմի աութսորսինգի շնորհիվ, բիզնեսի ընդլայնումը կամ զանգվածային նախագծերի կատարման սկիզբը կապված չի լինի շտապ լրացուցիչ աշխատուժ գտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գլխացավանքի հետ: Այն միշտ առկա է: 

Renta Outstaffing-ի առաջարկած աշխատակազմի աութսորսինգը շահեկան ծառայություն է հենց աշխատակազմի համար էլ: Աշխատակիցներըն ունեն մշտական զբաղվածություն և կախված չեն շուկայում իրավիճակից կամ գործատուի գործերի դրությունից: Նրանք ստիպված չեն ինքները զբաղվել աշխատանքի տեղավորման հարցերով, անցնել հարցազրույցներ և ստանալ կրճատված աշխատավարձ փորձաշրջանի ժամանակահատվածում:

Ինչպես ենք մենք աշխատում

Renta Outstaffing-ի հետ ձեր փոխգործունեության ալգորիթմը չափազանց պարզ է

  1. Դուք թողնում եք հայտը, մենք ընտրում ենք աշխատակազմը ձեր պահանջներին համապատասխան:

  2. Դուք կնքում եք մեզ հետ պայմանագիր, մենք փոխանցում ենք ընտրված աշխատակազմը ձեր լիակատար լիազորությունների ներքո:

  3. Ձեր մոտ առաջանում են լրացուցիչ պահանջներ աշխատակազմի հարցում, հարցեր, ցանկություններ, մենք դրանք լիովին բավարարում ենք:

Renta Outstaffing-ն աշխատում է ՀՀ օրենսդրությանը լիովին համապատասխան:  

Renta Outstaffing-ի հետ համագործակցության առավելությունները

  • Փորձը. Աշխատանք աշխատակազմի շուկայում սկսած 2014 թվականից

  • Հնարավորությունները. 2000 աշխատակիցներից բաղկացած լայն բազա

  • Որակը. Աշխատակիցների ընտրության բարձր չափորոշիչներ (նրանց ծառայողական ցուցակի, նախկին աշխատատեղերից արձագանքների լիակատար ստուգում)

  • Օպերատիվությունը. Առաջ քաշված խնդիրների լուծում առավելագույնս սեղմ ժամկետներում գումարած  «թեժ գիծ» հաճախորդների համար

  • Հարմարավետությունը. Համագործակցության առավելագույնս պարզ սխեմա Անհատականությունը. Անհատական մենեջեր յուրաքանչյուր հաճախորդի համար

  • Հուսալիությունը. Օրենսդրության հետ լիովին համապատասխանեցված աշխատանք

  • Օգուտները. Գնագոյացման հանդեպ ճկուն մոտեցում և բոնուսների առկայություն մշտական հաճախորդների համար:  

Մեր հաճախորդների արձագանքները հանդիսանում են այն բանի ապացույցը, որ Renta Outstaffing-ի հետ համագործակցությունը կրում է փոխշահավետ բնույթ:  

Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:

Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:

Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ՞ որ Ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: 

bottom of page