ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻԶԻՆԳ

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

Աշխատակիցների լիզինգը Renta Outstaffing-ում թույլ է տալիս զգալի կրճատել ընկերության ծախսերն ու խնայել հարկերի վրա: Դա ձեռքի տակ մշտապես աշխատակիցների անհրաժեշտ քանակություն ունենալու հնարավորություն է: Renta Outstaffing-ն առաջարկում է լիզինգի շահեկան պայմաններ:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԵԿԱՆ Է

Աշխատակիցների լիզինգը Renta Outstaffing-ում:

«Աշխատակիցների լիզինգը » ծառայության սկզբունքը շատ պարզ է. Ձեզ պետք է  ժամանակավոր աշխատակազմ, Renta Outstaffing-ն այն կտրամադրի: Այսպիսով, դուք վարձակալում եք աշխատակիցների: Դրանով իսկ ինքներդ ձեզ ձերբազատում եք մի շարք ​հոգսերից: Բոլոր այդ ժամանակավոր աշխատակիցները գտնվում են  փրովայդեր-ընկերության՝ Renta Outstaffing-ի «բալանսում»:  Եթե ցանկանում եք նրանցից որևէ մեկին հաստիքով վերցնել, ապա ուղղակի նրան «գնում եք»:

Գործնականում ցանկացած մասնագետի կարելի է վարձակալել. Պետք է միայն զանգահարել Renta Outstaffing

Աշխատակազմի լիզինգ. Մեր հնարավորությունները

Ներկա դրությամբ Renta Outstaffing-ում  աշխատակազմի լիզինգը՝ 17 մասնագիտություններ ներկայացնող, 2000 պոտենցիալ աշխատակիցների բազա է: Այդ բազան մշտապես թարմացվում և ընդլայնվում է:  Մասնագիտությունների ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ: 

Renta Outstaffing-ն իր վրա է վերցնում հետևյալ ֆունկցիաների կատարումը.  

  1. Ընտրում ենք  պահանջվող մասնագիտությունների աշխատակիցների՝ պահանջվող քանակությամբ

  2. Ստուգում ենք աշխատակազմի  պրոֆեսիոնալ պիտանիությունն ու որակավորման մակարդակը

  3. Հաշվառում ենք աշխատակազմին մեր հաստիքացուցակում  և ձևակերպում ենք նրա հետ աշխատանքային հարաբերություններ

  4. Իրականացնում ենք լիակատար կադրային գործառնություն 

  5. Հաշվարկում և վճարում ենք աշխատավարձը և պարգևավճարները  

  6. Հաշվարկում և պահում ենք աշխատավարձից հարկային պահումները

  7. Ձևակերպում ենք արձակուրդներն ու հիվանդության թերթիկները

  8. Համագործակցում ենք պետական մարմինների հետ աշխատանքի տեղավորման հարցերով: