top of page

Հիվանդապահուհիների ընկերություն Երևանում

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ  ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ

Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն

Հիվանդապահուհիներ

 Renta Outstaffing ընկերությունը ծառայություններ է մատուցում պրոֆեսիոնալ հիվանդների և տարեց մարդկանց խնամքով զբաղվող hիվանդապահուհիների ընտրության հարցում: Մեր հիվանդապահուհիները աշխատում են այցելելով բնակարան, ինչպես նաև հիվանդանոց: Մենք առաջարկում ենք հմուտ հիվանդապահուհիների, ովքեր համադրում են պրոֆեսիոնալիզմը անկեղծ հոգատարությամբ ու բարությամբ:     

Renta
Հիվանդապահուհի հիվանդանոցում

Պրոֆեսիոնալ ցերեկային կամ շուրջօրյա խնամք հիվանդանոցում՝ կերակրում, հիգիենիկ պրոցեդուրներ, խնամակալի վիճակի վերահսկողություն:

Renta
Տուն ժամանող հիվանդապահուհի

Մեր հիվանդապահուհիները պատրաստ են կազմակերպել հիվանդի կամ տարեց մարդու խնամքը տանը, կապահովեն բժշկական խնամքը, կարգուկանոն տանը և համեղ կերակուր:

Renta
Հիվանդապահուհի տանը՝ մշտական բնակեցմամբ

Մշտական բնակեցմամբ հիվանդապահուհին կապահովի հիվանդի կամ տարեց մարդու խնամքը շուրջօրյա, մշտապես կլինի կողքին և կօգնի ցանկացած պահի: Փորձառու հիվանդապահուհի՝ կատարյալ խնամք հիվանդ և տարեց ազգականների նկատմամբ: 

Ի՜նչ տխուր է, երբ ծնողները ուղևորվում են Ծերություն կոչվող երկիրը…..
Մենք հասկանում ենք, որ դա բնական է և դրանից վերադարձ չկա: Ցավոք, կյանքի ժամանակակից տեմպը հնարավորություն չի տալիս նրանց մեր երախտագիտությունը հայտնել և նրանց կողքին լինել ամեն րոպե: Կա՞ արդյոք այդ իրավիճակից ելք: Անխոս, այո:

Renta Outstaffing –ը առաջարկում է փորձառու հիվանդապահուհիների ընտանիքի հիվանդ անդամների  և միայնակ մարդկանց մենությունը կիսելու համար:  Մենք լուծոմ ենք ամենաբարդ հարցերը:

Կարո՞ղ է արդյոք հիվանդապահուհին փոխարինել հարազատներին

​Մեծամասամբ , մեր այն հաճախորդները, ովքեր փնտրում են հիվանդապահուհու, կասկածում են՝ կարո՞ղ է արդյոք նա փոխարինել հարազատներին: Կլինի՞ արդյոք նա նույնքան ուշադիր, հոգատար և բարեհամբույր:  "Renta Outstaffing" ընկերության թիմում հենց՛ նման մասնագետներ են: Իսկ որպեսզի պատվիրատուն համոզված լինի, մենք ստուգում ենք մեր անձնակազմի մոտ հետևյալը.

  • Երաշխավորագրերի հավաստիությունը

  • Աշխատանքի փորձը

  • Պրոֆեսիոնալ հմտությունները

  • Բժշկական տեղեկանքները

  • Կազմում ենք հոգեբանական պատկերը

Եթե, այնուամենայնիվ դուք անհանգստանում եք, մենք կօգնենք վերահսկել, թե ինչպես է հիվանդապահուհին խնամում հիվանդին:

Հարմա՞ր են արդյոք հիվանդապահուհիները

Հարկ չէ, որպեսզի դուք հարմարվեք "Renta Outstaffing"-ի տվյալների բազայում հաշվառված հիվանդապահուհիներին: Դուք ապրում եք Ձեր համար սովորական ռիթմով , իսկ չէ՞ որ մեր հիվանդապահուհիները աշխատում են տարբեր գրաֆիկներով. 

  • Բժիշկ-հիվանդապահուհի, հերթապահությունը Երևան քաղաքի ստացիոնարներում 

  • Տուն ժամանող հիվանդապահուհի

  • Հիվանդապահուհի մշտական բնակեցմամբ (այդ թվում և՝ հերթափոխային մեթոդով)

  • Հովանավորություն Ձեր համար հարմար գրաֆիկով (բժշկական մանիպուլյացիներ)

Ինչպես տեսնում եք, յուրաքանչյուր իրավիճակի համար մենք ունենք պատրաստի լուծումներ: Այդ իսկ պատճառով էլ մենք օգնում ենք արագորեն  և շատ արդյունավետ: Որոշ խնամակալներ լրացուցիչ մանիպուլյացիաների կարիք ունեն: Դրա համար էլ մենք կազմել ենք Երևան քաղաքի այն հիվանդապահուհիների քարտադարանը, ովքեր ունեն ամենատարբեր փորձ.

  • Բժիշկներ

  • Մերսողներ

  • Բուժական ֆիզկուլտուրայի (ЛФК) տեսուչներ

  • Վերակենդանացման բաժնի բուժքույրեր

  • Սոցիալական ծառայությունների մասնագետներ специалисты (տարեցների խնամքի ահռելի փորձով)

 … ինչպես նաև մասնագետներ, ովքեր ունեն ամենածանր ախտորոշումներով մարդկանց խնամքի պրոֆեսիոնալ հմտություններ: 

Եթե Ձեզ պետք է Երևանում ապրող հիվանդապահուհի, ապա որոնումը զգալիորեն հեշտանում է: Որովհետև "RentaOutstaffing"-ի տվյալների բազայում  բազմաթիվ հիանալի մասնագետներ կան:
Եթե դուք փնտրում եք դայակի, ֆորս-մաժորային խնդիրը լավագույնս լուծում է մշտական բնակությամբ օգնական կինը:

Փոքր երեխայի համար նախընտրում են հրավիրել դայակի հերթափոխային մեթոդով: Եվ այդ դեպքում մենք առաջարկում ենք Երևանից թեկնածուների: Դա զգալիորեն ընդլայնում է որոնումը: Ապագա օգնական կնոջ անձնական որակները գնահատելուն օգնում է տեսահարցազրույցը: Հնարավոր է նաև օրական հերթապահությունը: Տարիքով երեխաների հետ աշխատանքի համար դայակ-խնամողները դուրս են գալիս ցերեկով, մի քանի ժամով և նույնիսկ միայն զբոսանքի: Վերջին դեպքում գործակալությունը ուղարկում է վարորդի, կամ էլ՜ վարորդի՝ պահապանով (եթե ծնողները ցանկանան):

Մեր երաշխիքները

Տարեց մարդիկ հաճախ շատ պահանջկոտ են լինում: Եթե հիվանդապահուհին, որին դուք ընտրել եք, դուր չի եկել խնամակալին, մենք կգտնենք  մեկ ուրիշին անվճար: Չէ՞ որ մենք հասկանում ենք մեր հաճախորդների խնդրները: 

Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:

Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:

Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ՞ որ ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: 

bottom of page