ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ
Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն
Վաճառող- խորհրդատուների ընտրությունը
Մեր ժամանակներում մարդիկ ավելի պահանջկոտ են դարձել ծառայությունների հանդեպ անկախ այն բանից, թե ինչ գործունեությամբ է զբաղվում ընկերությունը: Երևանում Ձեր բիզնեսին անմիջականորեն շահույթ բերող խորհրդատու-վաճառողի պաշտոնին համապատասխան մարդ գտնելը միշտ չէ, որ հեշտ է ստացվում: Հաճախ այդ աշխատանքին վերցնում են առանց փորձի մեկին, չնայած որ նա, իհարկե, ողջունվում է և առանց հատուկ կրթության: Սակայն տվյալ պաշտոնին հավակնող մարդը պարտավոր է.
- իմանալ, թե ինչպես է տեղի ունենում ապրանքի ընդունումը և ցուցադրումը:
- տրամադրել որակյալ խորհրդատվություններ և արտադրանքներ (ծառայություններ) սպառողներին:
- վաճառել:
- վարել հաշվետվություն:
- պահպանել մաքրություն աշխատավայրում:
- մասնակցել գույքագրման գործում:
Վաճառող-խորհրդատուների ծառայությունները առավել պահանջված են խանութներում, սուպերմարքեթների ցանցերում, կահույքի սրահներում, ապահովագրական և գովազդային ընկերություններում, զբոսաշրջային գործակալություններում, համացանցային խանութներում, սալոններում, և այլն: Վաճառողների աութսորսինգը թույլ է տալիս խնայել ուսուցման և որակավորման վրա ծախսվող ժամանակը: Մենք առաջարկում ենք վարձել արդեն պատրաստի աշխատակցի, ով հեշտությամբ կանցնի կրակի ու ջրի միջով, կատարելով Ձեր բոլոր պահանջները և կդառնա մշտական եկամուտների աղբյուր:
Վաճառող-խորհրդատուների ընտրությունը կատարվում է մանրազնին, սակայն արագ: Մենք հաշվի կառնենք Ձեր բոլոր ցանկությունները և կբավարարենք անգամ ամենապահանջկոտ հաճախորդին: Տվյալ մասնագիտությունը իրենով ենթադրում է աշխատանք երկու ուղղությամբ՝ մեկով աշխատակիցը պետք է անի ամեն ինչ, որպեսզի հաճախորդը գոհ մնա, մյուսով՝ վաճառքից շահույթ բերի: Դա մի մարդ է, որին գնորդը կարող է միշտ օգնության դիմել և ստանալ մանրազնին խորհրդատվություն և պատասխաններ բոլոր հարցերին:
Պրոֆեսիոնալ աութսորսինգը դա մեր հիմնական պրոֆիլն է, կադրերի ու անձնակազմի ընտրությունն այժմ հասանելի է ցանկացած շահագրգիռ անձին շնորհիվ Renta Outstaffing-ի: Հիանալի աշխատակիցների գտնելը մեզ համար ամենահեշտ բանն է: Փորձառու խորհրդատուի աութսորսինգը (վարձակալումը) Ձեզ հաջողությունև բիզնեսի բարգավաճում կապահովի:
ՎԱՃԱՌՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
Վաճառողի աշխատանքը միաժամանակ և բարդ է, և՝ հրապուրիչ: Լավ վաճառողները պետք են բոլորին, սակայն նմաններին գտնելը այդքան էլ հեշտ չէ: Այդ իսկ պատճառով առավել արդյունավետ է զարգացնել սեփական վաճառողներին խանութի ուժերով, անցկացնել անհրաժեշտ ուսուցում, ատեստավորում և բարձրացնել աշխատակիցների որակավորման մակարդակը, այդ կերպ ստեղծելով լրացուցիչ արժեք գնորդների համար:
Գոյություն ունի վաճառողների համար ատեստավորման մի քանի եղանակ՝ կախված դրված նպատակներից: Դա կարող է լինել ատեստավորում ուղղված.
-
Խանութի տեսականիի իմացությանը
-
Ապրանքների որոշակի կատեգորիայի իմացությանը
-
Որևէ կոնկրետ բրենդին (պատմությու, արժեքներ, առանձնահատկություններ)
-
Պրոֆեսիոնալ գիտելիքներին և հմտություններին
-
Սպասարկման ստանդարտների կատարմանը
-
Վաճառքների հմտություններին և գնորդների հետ աշխատանքին:
Վաճառողների ատեստավորման փուլերը
1. Ատեստավորման նպատակների հստակեցում
2. Ատեստավորման համար աշխատակիցների ցուցակի կազմում
3. Ատեստավորման հանձնաժողովի կազմի որոշում
4. Ատեստավորման անցկացման համար մեթոդաբանության ընտրություն
5. (պարտադիր է օգտագործել ատեստավորման մի քանի մեթոդ, օբյեկտիվ արդյունքների ստացման համար: Օրինակ, թեսթերի օգտագործում, անկետավորում, գրավոր առաջադրանքների կատարում, անհատական հարցազրույցներ, գիտելիքների և հմտությունների ցուցադրում, ստուգողական հարցերին պատասխաններ, և այլն)
6. Ատեստավորման արդյունքներով մոտիվացման գործիքների ընտրությունը (օրինակ, նոր պրոֆեսիոնալկատեգորիայի անցման համար ատեստավորում՝ վաճառող, ավագ վաճառող, գլխավոր վաճառող, առրևտրային սրահի մենեջեր, խանութի տնօրենի տեղակալ, և այլն): Մոտիվացման գործիքները պետք է իրենց մեջ կրեն ինչպես խթանող, այնպես էլ՝ հստակեցնող ազդեցություն,կախված ատեստավորման արդյունքներից:
7. Ատեստավորման անցկացման սցենարի կազմում
8. Ատեստավորման անցկացման գրաֆիկի կազմում
9. Աշխատակազմին նախապես տեղեկացումը
10. Բուն ատեստավորման անցկացումը
11. Արդյունքների ամփոփումն ու որոշումների ընդունումը
12. Ատեստավորման արդյունքներով աշխատակազմին ընդարձակ հետադարձ կապի տրամադրումը
13. Ապագայի և հետագա պլանային ատեստավորումների պլանների հստակեցումը:
Վաճառողների պարբերաբար ատեստավորումը անհրաժեշտ է նրանց պրոֆեսիոնալ զարգացման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, գիտելիքների արդիականացման, ինչպես նաև աշխատանքի մոտիվացման և վարձատրման համակարգում փոփոխություններ մտցնելու համար:
Որպեսզի վաճառողների ատեստավորումը օգտական լինի և դրականորեն ընկալվի խանութի ախատակիցների կողմից, անհրաժեշտ է դրանից հետո անցկացնել վաճառողների ուսուցում, ինչպես նաև սիստեմատիկ անցկացնել թրեյնինգներ վաճառողների համար (ինչպես արտադրանքի վերաբերյալ, այնպես էլ՝ վաճառքների հմտությունների զարգացման):