ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ
Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ
Աշխատակազմի աութսթաֆինգը Renta Outstaffing-ում թույլ է տալիս 30%-ով կրճատել աշխատակազմի վրա արվող ծախսերը: Դրանից բացի, այդ ծառայությունը ունի մի շարք էական առավելություններ:
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԵԿԱՆ Է
Աշխատակազմի աութսթաֆինգը Renta Outstaffing-ում
«Աշխատակազմի աութսթաֆինգ» ծառայությունը՝ աշխատակազմի դուրս հանումն է գործատու-ընկերության հաստիքացուցակից: Աշխատակիցները շարունակում են կատարել իրենց նախկին պարտավորությունները, աշխատել նախկին տեղում և նախկին պայմաններով, սակայն իրավաբանորեն նրանք հաշվառված են Renta Outstaffing-ում: Ավելի պարզ ձևով ասած, մենք ընդունում ենք նրանց մեր «բալանսի» վրա, ձեր համար նրանք դառնում են արտահաստիքային աշխատակից: Դրա հետ մեկտեղ, աշխատակազմի կառավարման բոլոր ֆունկցիաները մնում են ձեր վրա:
Գործնականում ցանկացած մասնագետի կարելի է վարձակալել. Պետք է միայն զանգահարել Renta Outstaffing
Աշխատակազմի (աշխատակիցների) աութսթաֆինգի ծառայությունները. Մեր հնարավորությունները
Renta Outstaffing-ը տրամադրում է աշխատակազմի աութսթաֆինգի ծառայություններ: Առավել հաճախ աութսթաֆինգի սխեմայով մեզ մոտ պատվիրում և դուրս են հանում սպասարկող և արտադրող ախատակազմի հաստիքացուցակի հաշվին:
Մեր վրա ենք վերցնում հետևյալ հարցերի լուծումը.
-
Լիովին վարում ենք կադրային գործառնությունները
-
Հաշվարկում և փոխանցում ենք աշխատավարձը, ներառյալ պարգևավճարները, արձակուրդայինները և բյուլետենները
-
Հաշվարկում և կատարում ենք բոլոր պահանջվող հարկային պահումները
-
Տրամադրում ենք ձեր աշխատակիցներին բոլոր անհրաժեշտ տեղեկանքները (աշխատանքի վայրից, և այլն)
-
Հետևում ենք օրենսդրության խստագույն պահպանմանը
-
Տրամադրում ենք լիակատար հաշվետվություն բոլոր հարցերով:
Այս 6 կետերը բարդություններ են, որոնց հետ դուք այլևս գործ չեք ունենա:
Աութսթաֆինգի ծառայության վերաբերյալ բոլոր լրացուցիչ հարցերի պատասխանները դուք կարող եք ստանալ Renta Outstaffing-ի մասնագետների տրամադրած անվճար խորհրդատվությունների ընթացքում:
Աշխատակազմի աութսթաֆինգ. Ձեր օգուտները
Արտերկրում աութսթաֆինգի ծառայությունները լայն տարածում են գտել: Աստիճանաբար դրանք հանրահայտ են դառնում նաև Հայաստանում: Պատճառն ակնհայտ է՝ զգալի հարմարությունների և էական շահեկանության մի ամբողջ շարք: Դրանցից գլխավորը՝ խնայողությունն է: Աութսթաֆինգը գրեթե 30%-ով թույլ է տալիս կրճատել աշխատակազմի վրա ընկերության կողմից արվող ծախսերը:
Ահա և մյուս օգուտները, որոնք առաջարկում է Renta Outstaffing-ում աշխատակազմի աութսթաֆինգը:
1. Ադմինիստրատիվ ծանրաբեռնվածության կրճատում: Դուք շարունակում եք կառավարել ձեր աշխատակիցներին, սակայն դրանով զբաղվում է արդեն ավելի քիչ մարդ
2. կադրային գործառնությունների վրա արվող ծախսերի նվազում: Քանի որ կադրերի կառավարմամբ զբաղվում է ավելի քիչ մարդ, ապա և ադմինիստրատիվ ապարատ պահելու ծախսերն էլ զգալի կրճատվում են
3. Չի պահանջվում շփվել պետական մարմինների հետ: Վերահսկող մարմինների բոլոր պահանջներով և բողոքներով կզբաղվի Renta Outstaffing-ը:
4. Հարկային և ապահովագրական պատասխանատվության բացակայություն: Քանի որ, ըստ փաստաթղթերի աութսթաֆինգի, փոխանցված աշխատակազմը ձեզ մոտ հաշվառված չէ, ապա դրա պահելու հետ կապված ծախսերը ձեզ չեն վերաբերում:
5. Տուգանքներից պաշտպանվածություն: Քանի որ Renta Outstaffing-ն ունի մեծ փորձ այս ոլորտում, մենք գիտենք, թե ինչպես խուսափել տուգանքներից ու տույժերից աշխատանքային, միգրացիոն և հարկային օրենսդրությունը խախտելիս:
6. Դատական քաշքշուկներից պաշտպանվածություն: Աշխատակիցների բոլոր բողոքները, որոնք միանգամայն կարող են վերածվել դատական քաշքշուկների, այժմ մեր հոգսն են:
7. նվազագույն աշխատանքային պատասխանատվություն: Աշխատակիցների հանդեպ ողջ պատասխանատվությունը, որը մինչ այդ դուք էիք կրում, այժմ դառնում է փրովայդեր ընկերության, այսինքն՝ Renta Outstaffing-ի պատասխանատվություն: Ձեզ մոտ մ նում են միայն իրավունքներ,բայց՝ ոչ մի պատասխանատվություն:
8. Հաստիքացուցակի չափերի կառավարում: Ցանկացածպահի դուք կարող եք միանգամայն ոչ ցավագին ընդլայնել կամ կրճատել հաստիքացուցակը, գտնել աշխատակցին փոխարինող բյուլետենի մեջ գտնվելու, արձակուրդի կամ դեկրետի գնալիս:
9. Բիզնեսի զարգացման խնդիրների վրա կենտրոնանալու հնարավորություն: Այն ռեսուրսները (ժամանակ, փող), որոնք նախկինում ծախսվում էին կադրային գործառնության վրա, այժմ կարելի է ուղղորդել սեփական առաջնային բիզնես-խնդիրների լուծմանը:
Ինչպես ենք մենք աշխատում
Renta Outstaffing-ի հետ ձեր համագործակցության սխեման պարզ է.
-
Համաձայնեցնում ենք բոլոր պայմանները և կնքում ենք աութսթաֆինգի վերաբերյալ պայմանագիր
-
Դուք խզում եք, իսկ մենք կնքում ենք աշխատանքային պայմանագրեր՝ ձեր աշխատակիցների հետ
-
Ձեր աշխատակազմը շարունակում է աշխատանքը նախկին ռեժիմով
-
Ձեր մոտ առաջանում են լրացուցիչ պահանջներ, հարցեր, ցանկություններ՝ մենք միշտ գտնում ենք լուծումներ:
Renta Outstaffing-ն աշխատում է ՀՀ օրենսդրությանը լիովին համապատասխան:
Renta Outstaffing-ի հետ համագործակցության առավելությունները
-
Փորձը. Աշխատանք աշխատակազմի շուկայում սկսած 2014 թվականից
-
Հնարավորությունները. աշխատանք ՀՀ բոլոր տարածաշրջաններում
-
Որակը. մեր մասնագետների պատրաստվածության բարձր մակարդակ
-
Անհատականությունը. Անհատական մենեջեր յուրաքանչյուր հաճախորդի համար
-
Հարմարավետությունը. աշխատանքի առավելագույնս պարզ սխեմա, «թեժ գիծ» հաճախորդների համար
-
Օրինականությունը. Աշխատանք՝ օրենսդրությանը լիովին համապատասխանեցված
-
Թափանցիկություն. Համապարփակ հաշվետվություն բոլոր հարցերի վերաբերյալ
-
Զեղչեր ավելի քան 10 մարդու դեպքում
-
Բոնուսներ. Լրացուցիչ զեղչերի առկայություն մշտական հաճախորդների համար
Մեր հաճախորդների արձագանքները հանդիսանում են այն բանի ապացույցը, որ Renta Outstaffing-ի հետ համագործակցությունը կրումէ փոխշահավետ բնույթ:
Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:
Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:
Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ՞ որ ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: